Հունիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1050 | 21:00 | |
Հունիսի 6-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 23:15-ից՝ Առյուծի: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:45-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի շրջան է: Մարդը, եթե մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան ու կասկածամիտ է դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կապաքինվի: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 07:45-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, այգում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Այսօր հիվանդությունները ծանր ընթացք կստանան: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա բարության, բարեգործության օր է: Թեթև, ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Թեթև սնունդ, կաթնամթերք օգտագործեք: Խորհուրդ է տրվում ուտել քիչ-քիչ և հաճախ: |
|