ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1433 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 5-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:44-ը, պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտրով զբաղվելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:44-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի շրջան է: Մարդը, եթե մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան ու կասկածամիտ մարդ է դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կապաքինվի:



Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Ցանկալի է զգույշ լինել խոսքի մեջ ու արարքներում: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել ու ավարտին հասցնել: Այսօր ամուսնություն կնքելն էլ անցանկալի է: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինն ու ոսկեգույնը, նարնջագույնը, սպիտակը: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1433 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7