ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 981 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 5-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:32-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժությունները, յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 02:32-ից, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:


Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը; Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնել: Հնարավորության դեպքում քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 981 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3