ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 824 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 4-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 20:16-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:25-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 19:25-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի, եթե սպասքը, հայելին կոտրվի, կանգ առնեն ժամերը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, մուգ կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Դառը, թթու, կծու ուտելիքներ ու քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 824 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4