Հունիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 895 | 21:00 | |
Հունիսի 4-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:23-ը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կաթ ու կաթնամթերք օգտագործեք, խուսափեք միս ուտելուց: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 02:23-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժությունները, յոգան: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ծիսակարգին, օրենքներին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեների, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, դառը, կծու ուտեստներ ու քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտակա օրերին կիրականանան: |
|