ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 872 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 2-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:03-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության համար: Ակտիվ, ստեղծագործ օր է ու հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելն ու միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելն ու ուժասպառ լինելը: Այսօր հեշտությամբ առողջության համար հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 02:03-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ էլ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանը, գեղեցկությանը: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 872 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2