Հունիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 848 | 21:00 | |
Հունիսի 29-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:08-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, կարող է թվալ, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, իրատես լինել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ինքներդ ձեզ կողքից դիտել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պիտակավորելը, ծրագրելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:08-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, միայնակ զբոսնելն ու ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ուրախ, լուսավոր, ջերմ օր է: Այն կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ արագ ու թեթև անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, երեխաներին ինչ-որ հարցում մերժել ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշան կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: |
|