Հունիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1258 | 21:00 | |
Հունիսի 27-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 23:16-ից՝ Կշեռքի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:09-ը, բարության, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջովին պարզ է եղել կամ ամբողջովին ամպած, ուրեմն աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացած կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդները, սակայն, արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 11:09-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ, փաստաթղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Լավ նշան կլինի պատուհաններն ու դռները բացող քամին: Վատ նշաններ կլինեն, եթե կրակը մարի, հրդեհներ, այրվածքներ, ծուխ լինեն: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք շագանակագույնին, դեղինին: Վատը կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Լավ է, եթե այսօր առույգ և ուրախ արթնանաք: |
|