Հունիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1345 | 21:00 | |
Հունիսի 27-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 17:31-ից՝ Ցուլի: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:24-ը, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սիրախաղերը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 02:24-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ կարգին ու կազմակերպված անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է փայլի, ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Այրեք հինն ու անպիտանը: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Դռներն ու պատուհանները բացող քամին այսօր լավ նշան կլինի: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք դեղինին, շագանակագույնին, փայլուն գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ ու առույգ արթնանալ: |
|