ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 787 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 27-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:51-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:51-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, կարող է թվալ, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, իրատես լինել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ինքներդ ձեզ կողքից դիտել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պիտակավորելը, ծրագրելը:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ լավ կլինեն շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե երազում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է առույգ և ուրախ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 787 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1