ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1110 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 26-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 09:43-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Շատ կարևոր կլինի սոված չմնալը, բայց պետք է խուսափեք նաև շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:43-ից, բարության, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը ամբողջովին պարզ է եղել կամ ամբողջովին ամպած, ուրեմն աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացած կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վրին շնչառական ուղիները: Հիվանդները, սակայն, արագ կառողջանան:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնության գալ, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի, էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի կախվածության զգացումը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8,64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1110 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2