Հունիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1302 | 21:00 | |
Հունիսի 26-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:10-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքներ անելը: Սովորեցրեք ուրիշներին, աշակերտներ պատրաստեք, նրանց փոխանցեք ձեր փորձն ու գիտելիքները: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 02:10-ից, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սիրախաղերը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան կողմ: |
|