Հունիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | 21:00 | |
Հունիսի 26-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 17:08-ից՝ Ջրհոսի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:25-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Հանգիստ ու չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ, սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:25-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անելը: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Լավ նշաններ կլինեն երկնքի հետ կապված նշանները: Վատ նշաններ կլինեն կախվածության, անազատության նշանները: Հագուստի մեջ չպետք է խամրած գույներ լինեն, նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձելը: Երազները կշիռ կունենան, եթե դրանք վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|