Հունիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1177 | 21:00 | |
Հունիսի 25-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 20:04-ից՝ Կույսի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:17-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:17-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Շատ կարևոր կլինի սոված չմնալը, բայց պետք է խուսափեք նաև շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, տունը մաքրել միջատներից, կեղտից ու փոշուց, քիչ հագուստ կրել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հատիկավորներին, կաթ ու հյութեր խմեք: Կարող եք նաև գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների, բույսերի հետ կապված երազները: |
|