ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 24-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: 

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:55-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսվոր մարդն այսօր իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է զբաղվել մարտարվեստով, աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 06:55-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք օրգանիզմի, արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1