Հունիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 924 | 21:00 | |
Հունիսի 24-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:42-ը, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, ցանկացած պարտքից ազատվելու օր է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, գոռոզությունը: Խորհուրդ է տրվում չծանրաբեռնել տեսողությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:42-ից, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու օր է: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների, պրոֆեսիոնալիզմը փորձության ենթարկելու ժամանակ է: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնության մեջ մնալը, ծանր աշխատանք կատարելն ու այնտեղ ողջ ուժերը թողնելը: Այսօր հեշտությամբ հրաժեշտ կտաք առողջությունը վտանգող վատ սովորույթներին: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատի գիտակցման, կոմպլեքսների վրա աշխատելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու ֆիզիկական առողջությամբ: Ջուրն այսօր յուրահատուկ հատկություն ձեռք կբերի, և նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անցկացնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշան կլինեն չորությունը, դատարկ դույլերը, ջուրն անջատելը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնն ու երկնագույնը: Բացասական են կանաչը, կարմիրն ու սևը: Այսօր հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: |
|