ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1030 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 23-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 15:33-ից՝ Առյուծի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:41-ը, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Ուշադիր եղեք բերանին ու ատամներին:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 05:41-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսվոր մարդն այսօր իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է զբաղվել մարտարվեստով, աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն փոշու ու կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, արմատապտուղներին ու հատիկավորներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1030 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2