Հունիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1297 | 21:00 | |
Հունիսի 22-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:39-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, լավ է ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:39-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Ուշադիր եղեք բերանին ու ատամներին: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարելու, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու ձեռնոց կորցնելը: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ հարցերը: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|