Հունիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1186 | 21:00 | |
Հունիսի 22-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 18:01-ից՝ Ձկների: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:05-ը, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք հարբեցողությունից ու շատ ծխելուց, պլանավորելուց, մարդկանց պիտակավորելուց: Ուշադիր եղեք երիկամներին. այսօր դրանք խոցելի կլինեն: Խորհուրդ է տրվում մաքրել մաշկը, մերսման հաճախել ու բաղնիք գնալ: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 01:05-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա քննադատական օր է, բնութագրվում է լարվածության ու ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականությանը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ նշան կլինի ափսեի կոտրվելը: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտ տեսնելը թշնամու հետ խնդիրների մոտակա լուծում է կանխագուշակում: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը: |
|