ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 855 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 22-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 15:55-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:40-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալն ու վիճելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 18:40-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, կուտակելու, ձեռք բերելու, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարելու, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ կլինի, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու ուտեստներ փորձեք, ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 855 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0