Հունիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1103 | 21:00 | |
Հունիսի 21-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 09:01-ից՝ Խեցգետնի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:51-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը, չափավոր լինելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 03:51-ից մինչև 09:41-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու սխալները: Այսօր անպիտան բաներից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակն է: Այսօր շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա մեջ սխալ եք գործել: Օրը բարենպաստ չէ գործնական հարաբերությունների համար: Բարենպաստ է պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտին հասցնելը, մյուսներին ուրախություն պարգևելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 09:41-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, լավ է ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 00:43-ից՝ Խեցգետնի: Խորհուրդ է տրվում զբաղվել տնային գործերով, կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր բարեկեցություն ու հարստություն կբերի: Վատ նշան կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան: |
|