Հունիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1177 | 21:00 | |
Հունիսի 1-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:35-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ստանալու, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, ներհայեցողությամբ զբաղվելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն շատ մի նայեք. կարող է թերարժեքության բարդույթ առաջանալ: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:35-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր ապագայի դռները կբացվեն, կկարողանաք նոր մակարդակի բարձրանալ: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել: Կարող եք գործարքներ կնքել ու օրգանիզմի մաքրում սկսել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշան կլինի փայլուն իրեր գտնելը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Չափավոր լինելու օր է, այդ թվում՝ նաև սննդի հարցում: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|