Հունիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 941 | 21:00 | |
Հունիսի 19-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:51-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ստանալու օր է: Խորհուրդ է տրվում հանգստանալ, մեդիտացիա անել, լինել բնության գրկում, ծովային ճամփորդությունների մեկնել: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Օգուտ կտան նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:51-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, նվերների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու նվիրելը, ծառեր կտրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախագծեր սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնություններ կկանխատեսեն: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլուն գույները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք մյուսներին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|