ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1077 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 18-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 23:59-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:33-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, բարկանում, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել ողջ պահուստային էներգիան, ուժասպառ լինել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 02:33-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ստանալու օր է: Խորհուրդ է տրվում հանգստանալ, մեդիտացիա անել, լինել բնության գրկում, ծովային ճամփորդությունների մեկնել: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Օգուտ կտան նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն զանգը, ժամերի սլաքների ձայնը, ծիածանի կամ կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստի պատռվելը, ժամեր ու հայելիներ գնելը, բայց ոչ դրանք կոտրելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթնամթերք, հաց ուտել: Երազներ լավ է չտեսնել, եթե հնարավոր է՝ քնեք լույսի տակ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1077 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4