Հունիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 743 | 21:00 | |
Հունիսի 18-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 11:53-ից՝ Կշեռքի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:32-ը, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 12:32-ից, ամեն քայլը պետք է լավ մտածել, վատ նշաններին էլ ուշադիր է պետք լինել: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է և նրա հետևանքները սարսափելի կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ժամանակի հանդեպ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25,, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթնամթերք, կաթ, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք: Հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո: |
|