ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1029 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 17-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:18-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02:18-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, բարկանում, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել ողջ պահուստաին էներգիան, ուժասպառ լինել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին ու դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1029 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4