Հունիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 719 | 21:00 | |
Հունիսի 17-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:08-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, ափսեներ կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:08-ից, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Գաղտնիքների բացահայտման օր է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Լավ նշան կլինի, եթե ձեր անունն ու կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին էլ պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ և երաժշտություն լսեք: |
|