ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 657 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 15-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:23-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել, չորացնել ու թուրմ պատրաստել: Այսօր ուշադիր է պետք լինել ուտելիքին ու մարսողական համակարգին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից, ինչպես նաև սոված մնալուց: Ուշադրություն դարձրեք աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:23-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ, կամ ամբողջությամբ ամպերով է ծածկված եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 657 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1