ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 880 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 14-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 00:02-ից՝ Խոյի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:43-ը, կենսափորձի, կյանքի ճանաչողության է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը, մյուսներին սովորեցնելը, փորձը փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելն ու գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 01:43-ից, չի կարելի անգործության մատնվել, արժե պայքարել վախերի դեմ: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների, եկամուտների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օևգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելը, տեսնելը: Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց լավ է նախապատվությունը տաք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 880 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2