ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 13-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 21:22-ից՝ Առյուծի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:56-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 05:56-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղիկներն ու բույսերը խնամելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարեգործության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու, կարիքավորներին օգնելու օր է: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Հյութեր, կաթ ու մեղր, կարագով շիլաներ օգտագործեք: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1