ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1001 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 12-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:18-ը, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:18-ից, լավ է խիզախելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաներ կլինեն կորուստները, խայթոցները, կտրվածքները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրև տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1001 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5