Հունիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1241 | 21:00 | |
Հունիսի 11-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 04:28-ից՝ Կշեռքի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:34-ը, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը, լողալը: Կարող եք աղիների ու ստամոքսի մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:34-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են կործանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն, ակտիվությունն այսօր կպատժվի, նրա հետևանքներն էլ սարսափելի կլինեն: Այսօր կսրվեն ֆոբիաներին ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում գործի մեջ լինել՝ աշխատել այգում, խնամել ծառերը, ցանկապատ կառուցել կամ լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Կերակուրների մեջ շատ կանաչի օգտագործեք: Ջուր կարող եք քիչ խմել: Երազներ չտեսնելն այսօր լավ նշան կլինի: |
|