Հունիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 829 | 21:00 | |
Հունիսի 11-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 10:22-ից՝ Խեցգետնի: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:15-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործերից: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք կերակուր ուտելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:15-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել ծառերի, ցանկապատների հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է թեթև լինի ու հաճելի բուրի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի: |
|