ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 10-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:38-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծխելն ու ալկոհոլ օգտագործելը, ծրագրավորելը, մարդկանց պիտակավորելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:38-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Վտանգավոր է գիտակցության մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3