ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4622 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հուլիսին հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում: Հաճախ դրանք այն գործերը կլինեն, որոնք ձեզ հետաքրքիր ու հեռանկարային էին թվում, իսկ շրջապատողներն անօգուտ էին համարում: Հնարավորություն կունենաք ցույց տալ, որ ձեր գնահատականներում չէիք սխալվում: Որոշ Խոյեր հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ նախկինում շատերը հաշտվել էին պարտության հետ՝ իրավիճակը համարելով անհույս:

Աշխատանքի, ուսման, ֆինանսական հարցերի լուծման տեսանկյունից հուլիսի առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Այնպես որ՝ լավ է ոչինչ չհետաձգեք, աշխատեք ամսվա սկիզբը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Եթե այդ հատվածի համար հանգիստ եք ծրագրել, աշխատեք նույնիսկ այն ձեր և ուրիշների համար օգտավետ անցկացնել:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվի հուզական հարմարավետությունը: Կուզենաք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա: Շատ մարդկանց, որոնց վաղուց գիտեք, դուք նորովի կնայեք: Որոշ Խոյեր կընկերանան նրանց հետ, ում հետ նախկինում մրցակցում էին: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հուլիսի սկզբին իրադարձությունները դանդաղ կզարգանան, և դա ձեզ կարող է նյարդայնացնել: Կուզենաք վերադառնալ սովորական ռիթմին, կյանքը պիտանի գործերով լցնել, հաղթանակը հաղթանակի հետևից տոնել, բայց ստիպված եք լինելու անընդհատ ինչ-որ բանի սպասել՝ հնարավորություն չունենալով կենտրոնանալ մեկ այլ բանի վրա: Աշխատեք դա որպես դադար օգտագործել՝ լրացնելով էներգիայի պաշարները և ուժեր հավաքելով ավելի հագեցած շրջանի համար:

Իսկ այդ հագեցած շրջանը կգա հուլիսի կեսին: Այդ հատվածում կհասկանաք, որ եկել է ամենակարևոր գործերով զբաղվելու, վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու ժամանակը: Ամեն ինչ չէ, ոչ միանգամից կստացվի, բայց անհաջողությունները ձեզ չեն ստիպի նահանջել, և դուք անպայման կհասնեք ձեր ուզածին:

Ամսվա վերջին կուզենաք շեղվել գործերից, փոխել միջավայրը, հնարավոր է նաև՝ կյանքում ինչ-որ նոր բան մտցնել: Պայմանները դա թույլ կտան անել: Հուլիսյան վերջին օրերը կուրախացնեն ձեզ հաջող զուգադիպություններով: Չի բացառվում՝ իրականանան հին ցանկությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հուլիսի սկիզբը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Դա լավ շրջան կլինի հին ընկերների հետ հանդիպելու և նոր ծանոթությունների համար: Ձեզ կհաջողվի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել, բոլորի վրա լավ տպավորություն թողնել: Ձեր տաղանդները, գիտելիքներն ու կարողություններն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ քննադատորեն էին վերաբերվում, հիմա կհասկանան, որ մոլորության մեջ էին:

Կարևոր գործերին արժե անցնել ամսվա կեսին: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ էր թվում: Հնարավոր են փոքրիկ սխալներ, աննշան թերացումներ: Դրանք ձեզ չեն խանգարի հաջողության հասնել, դուք արագ ամեն ինչ կհարթեք: Այս շրջանը գրավիչ գործնական առաջարկներ է խոստանում, որոնք կանեն մարդիկ, որոնց հետ վաղուց էիք ուզում համագործակցել: Հնարավոր է արագ մասնագիտական աճ:

Հուլիսի վերջին օրերը հին գործնական տարաձայնություններին վերջ տալու և կոնֆլիկտները հարթելու ժամանակ կլինի: Կարելի է համագործակցության նոր պայմանագրեր կնքել, այդ թվում՝ երկարաժամկետ: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Դա ձեզ շատ կուրախացնի և վստահություն կտա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամսվա սկիզբը բարենպաստ է: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Հաճախ փոքրիկ ջանքերն էլ բավական կլինեն, որպեսզի հասնեք դրված նպատակներին, նրան, ինչին շատերն են ձգտում: Հուլիսի առաջին օրերը պատասխաններ կբերեն այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Շատ Խեցգետիններ կկարողանան գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, լուծել ողջ ընտանիքի կյանքը բարդացնող խնդիրները: Բայց այդ ամենը ջանքեր է պահանջելու և ավելի ուշ ամենայն հավանականությամբ հանգստի համար փոքրիկ դադարի կարիք կլինի: Աշխատեք մի քանի օր նվիրել հաճելի զբաղմունքներին, ձեր մասին հոգ տանելուն: Դուք միանգամից ձեզ լավ կզգաք:

Հուլիսի երկրորդ կեսին շատ պիտի աշխատեք: Այդ շրջանի տհաճ առանձնահատկություններից կլինի այն, որ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Ամեն անգամ չեք կարողանա ամեն ինչ հասցնել: Հուլիսի վերջին օրերը դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, շահավետ գործարքներ են խոստանում: Այդ հատվածը հարմար է խոշոր գնումների համար: Ձեր ընտրությունը ճիշտ կլինի, նույնիսկ եթե այն առանց երկար մտածելու անեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հուլիսի սկզբին ինքնուրույն գործելով կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Դուք հաճախ հույս կդնեք ինտուիցիայի վրա և հենց նրա հուշումների շնորհիվ էլ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շատ Առյուծներ կարևոր որոշումներ կընդունեն, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում, տարաձայնություններ կլինեն, որոնք միանգամից հարթել չի ստացվի: Նման պահերին կարևոր կլինի հանգստություն պահպանելը, շատ հուզական չարձագանքելը: Դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը:

Իսկ ահա ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հնարավորություն կտա վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին ու գործընկերներին: Չի բացառվում՝ նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք: Շատ ու շատ բարդ հարցեր այդ հատվածում արագ կլուծվեն մարդկանց հետ լեզու գտնելու, շրջապատողներին դուր գալու ձեր ունակության շնորհիվ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ ոչ միանշանակ ամիս է սպասվում: Հուլիսի սկզբին հավանական են լարված պահեր, ապագայի համար անհանգստանալու պատճառներ կհայտնվեն: Կարող եք ազատվել տհաճ մտքերից՝ կենտրոնանալով գործերի և ընթացիկ առաջադրանքների լուծման վրա: Նույնիսկ համեմատաբար համեստ հաջողությունները ձեզ կոգեշնչեն, կօգնեն հավատալ ինքներդ ձեզ: Իսկ հետո իրավիճակն էլ ընդհանուր առմամբ կսկսի դեպի լավը փոխվել:

Հանգիստ, իսկ որոշ Կույսերի համար նաև ձանձրալի կլինի հուլիսի կեսը: Այդ հատվածում միապաղաղությունը կնյարդայնացնի, կթվա, թե կյանքը միատոն է դարձել, և դուք դա փոխելու հնարավորություն չունեք: Մտերիմների հետ շփումները կօգնեն վանել մռայլ մտքերը և վերադարձնել լավատեսությունը: Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան մեծ կլինի հաճելի անակնկալների հավանականությունը: Իսկ ահա հուլիսի վերջը խոստանում է շատ հաճելի լինել: Այդ հատվածում նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրներն իրենք իրենց կլուծվեն, կգտնվեն կարևոր հարցերի պատասխանները: Կարող եք հոսանքով լողալ և անպայման կընկնեք այնտեղ, որտեղ պետք է:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե հուլիսի համար մեծ ծրագրեր ունեք, ապա արժե շտապել: Մտածածն իրագործելուն անցեք ամսվա սկզբին. այդպես նպատակին հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Աշխատանքի կամ գումարի հետ կապված ցանկացած ծրագիր արժե քննարկել հուլիսի առաջին շաբաթներին: Ձեռք բերված պայմանավորվածությունները ժամանակավոր բնույթ կկրեն, բայց հոգ չէ: Կարևոր է ապագա գործողությունների, մյուս մարդկանց նախաձեռնությունների մասին գոնե ընդհանուր պատկերացում ունենալը:

Հուլիսի կեսից մի շրջան կսկսվի, երբ հուզական դաշտը սովորականից ավելի լարված կլինի: Չի բացառվում՝ հաճախ անհանգստանաք, տագնապեք, դատարկ բաների պատճառով բարկանաք: Հետևեք ձեր հուզական վիճակին, թույլ մի տվեք, որ վատ տրամադրությունը հաղթի: Ձեր ուժերի սահմաններում կլինի կյանքը դեպի լավը փոխելը, ձեր և մյուսների համար օգտակար բաներ անելը:

Ամսվա վերջին շատ բաների մասին կմտորեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարևոր եզրահանգումներ կանեն, կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում: Ինչ-որ օգտակար բան կարող են հուշել շրջապատողները, բայց խորհուրդների հարցով արժե դիմել նրանց, ում իսկապես լավ եք ճանաչում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի լրջությունը պահպանելը և միաժամանակ հուսահատության, տխրության գիրկը չընկնելը: Հուլիսը բարենպաստ կլինի, բայց չարժե հեշտ հաղթանակների վրա հույս դնել: Երբեմն հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, բայց ավելի հաճախ դրված նպատակներին հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, իսկապես կգրավեն ձեզ: Դուք հաճույքով կզբաղվեք նրանով, ինչը նախկինում բացարձակապես հետաքրքիր չէր թվում ձեզ:

Ամեն անգամ հարթ ու ներդաշնակ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Լարված պահերը ձեր մեղքով կառաջանան: Երբեմն ինքներդ պրովոկացիայի կենթարկեք ուրիշներին, երկիմաստ կատակներ կանեք, ինչ-որ մեկին կհանեք հավասարակշռությունից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու է դա ձեզ պետք: Բայց դուք կշրջանցեք տհաճությունները, քանի որ դուր կգաք մարդկանց, նրանք ձեզանից չեն նեղանա, չեն բարկանա, ձեր արարքներին հումորով կվերաբերվեն: Մի չարաշահեք դա: Նոր ծանոթների համակրանքը շահելն ավելի հեշտ կլինի, եթե ձեզ բարեհամբույր պահեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հազիվ թե կարողանաք ամեն ինչում հետևել նախապես կազմած ծրագրին: Հուլիսը անակնկալներ կբերի և ոչ միշտ՝ հաճելի: Երբեմն ձեր գործերին կխառնվեն շրջապատողները, և նրանք դա ամենաբարի մտադրություններից ելնելով չեն անի: Դուք կգտնեք առանց որևէ մեկին վիրավորելու ձեր հետաքրքրությունները պաշտպանելու ձևը, բաց կոնֆլիկտի չեք գնա: Շատերին կզարմացնեն ձեր դիվանագիտական տաղանդները: Դրանք հաճախ օգտակար կլինեն աշխատանքի մեջ: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կհարթվեն գործնական հարաբերությունները, որոնք նախկինում լարված բնույթ էին կրում:

Մի գերագնահատեք ձեր ուժերը: Ամսվա առաջին կեսին դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք սարեր շրջել, սակայն նման հերոսությունները պարտադիր չեն, իսկ երբեմն նույնիսկ անցանկալի են: Դրանք գերհոգնածության կհանգեցնեն, որն էլ նկատելի կդառնա հուլիսի վերջին: Չի բացառվում՝ դժվարանաք կենտրոնանալ գործերի վրա, ստիպված լինեք ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել նոր բան ստանձնելու համար: Վատ ժամանակ չէ հանգստի կամ նոր գործունեության անցնելու, միապաղաղությունից շեղվելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուլիսի սկզբին հնարավոր է ստիպված լինեք հուզվել: Անսպասելի դժվարություններ կառաջանան, ճանապարհին երբեմն խոչընդոտներ կհայտնվեն: Ամեն անգամ չի հաջողվի պահպանել կառուցողական տրամադրվածությունը: Որոշ Այծեղջյուրներ կտրվեն մռայլ մտքերին, կտխրեն: Բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Շուտով տրամադրությունը կլավանա, կյանքը կհարթվի, ուրախության նոր առիթներ կհայտնվեն:

Ամսվա կեսին դրական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի անձնական հարաբերություններում: Դա հարմարավետ, հաճելի շրջան կլինի, երբ հրաշալի լեզու կգտնեք համակրելի անձանց հետ: Դուք նոր ընկերներ ձեռք կբերեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, բայց խոսքը ոչ թե բուռն կրքերի, այլ աստիճանաբար աճող համակրանքի մասին կլինի, որն էլ թույլ կտա իսկական մտերմության հասնել:

Ինչքան հուլիսի վերջը մոտենա, այնքան շատ անսովոր գաղափարներ կունենաք: Սովորաբար դրանք լավը կլինեն, իսկ երբեմն՝ նույնիսկ հանճարեղ: Շրջապատողները միանգամից կհասկանան դա, հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերությամբ զինվեք, հուլիսին դա ձեզ պետք է գալու: Չի բացառվում՝ ստիպված լինեք կրկին հետաձգել այն իրադարձությունները, որոնց անհամբերությամբ սպասում էիք, ինչպես նաև տեղափոխել ծրագրված հանդիպումները: Չեն բացառվում ձգձգումները փաստաթղթերը ձևակերպելիս: Դա լուրջ տհաճ հետևանքներ չի ունենա, սակայն կնյարդայնացնի: Այդ տեսանկյունից ամենաբարդը կլինի հուլիսի սկիզբը, իսկ հետո իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել:

Հուլիսի կեսին ուրախ քաոսը շատ կլինի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր, սպոնտան ուղևորություններ: Ամեն նոր օրը ուրախության նոր առիթներ կբերի, դուք հաճույքով կշեղվեք միապաղաղ գործերից, որպեսզի ինչ-որ հաճելի բանով զբաղվեք: Կգա նոր ծանոթությունների համար հարմար ժամանակը, Ջրհոսների շփման շրջանակները կընդլայնվեն:

Հուլիսի վերջը կարող է ձեր կյանքում նոր փուլի սկիզբ դառնալ: Դուք կկարողանաք ազատվել նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել, զրկում էր ձեզ այն թեթևությունից, որն անհրաժեշտ է նոր բարձունքներ գրավելու համար: Երբեմն դժվարություններ կառաջանան, բայց ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ լավ է լինելու, և այն չի սխալվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուլիսը ձեզ համար հին ծրագրերի իրագործման ամիս կդառնա, կյանքի կկոչեք այն, ինչը նախկինում միայն երազանք էր թվում: Պայմանները զարմանալիորեն հաջող կդասավորվեն, դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չեք թողնի: Ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում միայն մտերիմները գիտեին, պահանջված կդառնան: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կխոստովանեն, որ սխալվել են:

Շատ Ձկների համար հուլիսի առաջին շաբաթները կապված կլինեն արդարությունը վերականգնելու, փչացած հարաբերություններն ամրապնդելու և այն գործերին վերադառնալու հետ, որոնցում ժամանակին չի հաջողվել հաջողության հասնել: Ճիշտ է, անցյալը չեք փոխի, բայց ներկան կարող եք ավելի հաճելի դարձնել:

Դուք սովորականից ավելի շատ հակված կլինեք ռիսկի դիմել: Երբեմն բանը վառ տպավորություններին ձգտելու մեջ կլինի, երբեմն էլ հետաքրքրասիրության, որին կուզենաք անհապաղ հագուրդ տալ: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, բայց խելամիտ զգուշության մասին մոռանալ էլ չարժե:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4622 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4