ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3578 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հուլիսի սկզբին պատրաստվեք վճռական գործողությունների. ամսվա հենց այդ հատվածը բոլոր կողմերով ամենահաջողը կլինի: Կզգաք աստղերի աջակցությունը, որի շնորհիվ հեշտ կլինի բարդ ու կարևոր գործին անցնելը:

Եթե հուլիսի սկիզբը բարենպաստ է համագործակցելու, ջանքերը միավորելու, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար, ապա ամսվա կեսից մի շրջան կսկսվի, երբ կարևոր կդառնա ինքնուրույնությունը: Այն Խոյերը, ովքեր չեն ուզենա սեփական գործողությունների ու դրանց հետևանքների համար պատասխանատվություն վերցնել իրենց վրա, կսկսեն վիճել շրջապատողների հետ. երբեմն հնարավոր են լուրջ կոնֆլիկտներ:

Ավելի ուշ իրադարձություններ տեղի կունենան, որոնք կստիպեն անհանգստանալ: Կկասկածեք, որ այն պլանները, որոնց մեծ նշանակություն էիք տալիս, հնարավոր է ճիշտ ժամանակին կյանքի կոչել: Սակայն շուտով կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այո, ամեն ինչին չի հաջողվի ճիշտ ժամանակին հասնել, փոխարենը հուլիսի վերջը նոր հնարավորություններ կբացի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հուլիսն ընդհանուր առմամբ հանգիստ ու հաջող կանցնի: Դժվարություններ կարող են ծագել միայն նրանց մոտ, ովքեր այս ամսվա համար կյանքում արմատական փոփոխություններ են պլանավորել: Առաջին հերթին՝ դժվար կլինի տրամադրվելը: Կարգապահությունը, որի շնորհիվ շատ անգամ եք բարձունքներ գրավել, հիմա բավարար չի լինի: Դուք մե՛կ կծուլանաք, մե՛կ կհետաձգեք այն, ինչ հետաձգելը ցանկալի չէ: Երկրորդ՝ սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան գործընկերների ու այն մարդկանց հետ, որոնց վրա հույս էիք դրել: Եվ երրորդ՝ ձեր համախոհները չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրները լուծելով ու հուսախաբ կանեն ձեզ:

Հասկանալի է, որ նման ամիսը լավ է նվիրել հանգստին: Իսկապես, հուլիսին կարելի է վերականգնել ուժերը, լրացնել էներգիայի պաշարը: Միաժամանակ կարող եք նաև ոգեշնչվածություն գտնել, եթե վերջին ժամանակներս դրա պակասն ունեիք:

Հուլիսն առավել հաջող կլինի այն Ցուլերի համար, որոնք վերջին ժամանակներս անորոշության մեջ էին, չգիտեին՝ ինչ նախաձեռնել, չէին կարողանում դնել առաջնահերթությունները: Նշանի նման ներկայացուցիչների կյանքում հստակություն ու որոշակիություն կհայտնվի, որի կարիքն այնքան զգում էին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հուլիսի սկզբին կարող են դժվարություններ ծագել: Ամենայն հավանականությամբ դրանք ի հայտ կգան նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր այս շրջանից ինչ-որ յուրահատուկ բան էին սպասում: Իսկ եթե ոչ մի առանձնահատուկ բան չեք պլանավորել, ապա, հավանական է, բանն ավարտվի միայն աննշան խոչընդոտներով ու փոքրիկ ձգձգումներով: Հուզական դաշտը լարված կլինի, բայց դուք կգտնեք դրանից գլուխ հանելու ձևն ու արագ կվերականգնեք հավասարակշռությունը:

Հուլիսի կեսը հանգիստ ժամանակահատված կլինի, որը կարելի է օգտագործել պլանավորման, գործողությունները մտածելու, իրավիճակը գնահատելու համար: Այդ օրերին կարելի է ինչ-որ կարևոր բան անել, ստանձնել մասշտաբային նախագծերը: Լավ կանցնեն աշխատանքային ու անձնական հանդիպումները:

Ամսվա վերջին օրերին դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը: Սա հենց այն շրջանն է, երբ հիմարություն կանեք միայն նրա համար, որ դա զվարճալի կթվա: Մի մոռացեք մտածել նման արարքների հետևանքների մասին:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուլիսը հեշտ չի անցնի: Հազիվ թե կարողանաք խուսափել փորձություններից ու տհաճ անակնկալներից: Բացի այդ, հավանական է՝ ստիպված լինեք վերամշակել պլանները, և սկզբում դա կվշտացնի: Այստեղ նշանակալի դեր կխաղան ֆինանսական հարցերը. չի բացառվում՝ անսպասելի ծախսերի պատճառով ստիպված լինեք հետաձգել պլանավորած գնումներն ու միջոցառումները, օրինակ՝ ուղևորությունները:

Մյուս կողմից՝ հենց հուլիսին կարող եք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Այստեղ կարևորը ակտիվ դիրք գրավելն է, այլ ոչ թե հոսանքով լողալն ու սպասելը, որ ինչ-որ մեկը հոգ է տանելու ձեր հետաքրքրությունների մասին: Օգնության մի սպասեք, նույնիսկ եթե ձեզ այն խոստացել են. այստեղ անհաղթահարելի ուժ ունեցող պայմանները կխառնվեն գործին:

Նկատի ունեցեք, որ հուլիսի երկրորդ կեսը բոլոր կողմերով ավելի բարենպաստ կլինի առաջինից: Նրա համար կարող եք կարևոր հանդիպումներ ու միջոցառումներ պլանավորել: Բացի այդ, այդ հատվածում հնարավոր են հաջող զուգադիպություններ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հուլիսի սկզբին անհնարինը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ էլ շրջապատողներից: Չափազանց բարձր սպասումները, չափազանց մեծ հույսերը վտանգավոր կլինեն, իսկ պատրանքները՝ էլ ավելի: Ինչ- որ կարևոր բան ձեռնարկելուց առաջ իրավիճակին իրատեսական գնահատական տվեք: Միայն այդպես կարող եք գլուխ հանել դժվարություններից:

Ավելի ուշ կգա նշանակալի ու հաճելի փոփոխությունների ժամանակը: Կտեսնեք, որ իրավիճակը կյանքի բոլոր ոլորտներում դեպի լավն է փոխվում: Նույնիսկ աննշան հաճելի իրադարձությունները շատ կոգևորեն, կօգնեն տեղում չդոփել, այլ առաջ շարժվել: Նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք, երբեմն ընկերական հարաբերությունները սիրային բնույթ կստանան:

Օր օրի առավել հավանական կդառնան մասնագիտական հաջողությունները: Շատ գործեր կկարողանաք շարժել մեռյալ կետից: Եկամուտները մեծացնելու շանս կա:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հուլիսի սկիզբը վատը չի լինի: Այդ հատվածը կարող եք օգտագործել վաղուց մտածածը կյանքի կոչելու ու լրիվ նոր պլաններն իրագործելու համար: Հեշտությամբ հաջող որոշումներ կընդունեք ոչ միանշանակ իրավիճակներում, իսկ դա թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից, խուսափել թակարդներից:

Ամսվա կեսն ավելի լարված կանցնի: Ֆինանսական խնդիրներ կառաջանան, որոնց լուծում գտնելն արագ չի ստացվի: Այդ հատվածում գումարը շատ արագ կծախսվի, հաճախ այն առանց մտածելու կծախսեք: Իսկ ահա եկամուտները մեծացնել կհաջողվի շատ քիչ Կույսերի:

Ամսվա վերջին կավելանան նաև մտերիմների հոգսերը. նրանք առանց ձեզ չեն կարողանա գլուխ հանել իրենց խնդիրներից: Բացի այդ, նոր նպատակներ կհայտնվեն, որոնց կուզենաք հնարավորինս շուտ հասնել: Կարևոր է դրա համար չզոհել սեփական հանգիստը. հանգիստ անհրաժեշտ է նույնիսկ ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չզարմանաք, եթե հուլիսի սկզբին շատ բան սովորականից դժվար տրվի: Ձեզ համար այս հատվածը փորձությունների շրջան կդառնա, որոնք հաղթահարելով՝ շատ բան կսովորեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեր համախոհները կդառնան, ինչ-որ կարևոր հարցում կօգնեն, կաջակցեն լարված պահին: 

Եթե լուրջ պլաններ ունեք, մտածեք, թե ով կարող է օգնել կյանքի կոչել դրանք: Նկատի առեք, որ երբեմն ընկերները աշխատանքի հետ կապված հրաշալի խորհուրդներ են տալիս, իսկ գործընկերները կարող են հուշել, թե ինչպես է պետք լուծել խնդիրները:

Հուլիսի երկրորդ կեսն ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այդ հատվածը պատասխաններ կբերի վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի նպատակների հարցում, ձեզ ավելի վստահ կզգաք, որն էլ շատ կօգնի գործնական շփումների ժամանակ: Հենց այս շրջանում շատ Կշեռքների հետաքրքիր գործնական առաջարկներ ու գործարքներ են սպասվում, որոնք կբարելավեն ֆինանսական վիճակը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հուլիսի սկզբին մարդկանց հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Նույնիսկ նրանք, ովքեր առաջ կես խոսքից հասկանում էին ձեզ, հիմա ձեր խոսքերը սխալ կմեկնաբանեն, դրանցում գաղտնի իմաստ կփնտրեն: Նոր ծանոթներին դժվարությամբ դուր կգաք. նրանք ձեզ թերություններ կվերագրեն, ինչ-որ բանում կկասկածեն, երբեմն կփորձեն ձեր համբերությունը:

Կոնֆլիկտներից խուսափել կկարողանան միայն ամենաիմաստուն Կարիճները, ովքեր կհասկանան, որ լավ հարաբերություններ պահպանելն ավելի շահեկան է, քան ինչ-որ մեկի հետ մե՛կ վիճելը, մե՛կ հաշտվելը: Այդպիսի Կարիճները ժամանակին զիջումների կգնան:

Ամսվա երկրորդ կեսը բոլոր կողմերով բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել հին պլանները, որոնք նախկինում շատ համարձակ էին թվում: Հիմա դուք վճռական տրամադրված կլինեք, պայմաններն էլ բարենպաստ կդասավորվեն, այնպես որ՝ կարող եք գործել:

Ամսվա վերջին կհաջողվի լուծել կարևոր աշխատանքային խնդիրը, որի վրա երկար աշխատել էիք: Հանգստանալու, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հեշտ չէ, բայց դուք չեք բողոքի: Հուլիսին կարևոր է մտածել ապագայի մասին. շատ բան, ինչ հիմա անում եք, հետո կարևոր կլինի: Այնպես որ՝ եթե նույնիսկ սեփական ջանքերը հիմա զուր են թվում, մի հուսահատվեք:

Շատ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն: Երբեմն դժվարությամբ կհասկանաք սեփական արարքների մոտիվները: Անընդհատ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, մտքում պահել փաստերը, ուշադիր հետևել մյուսներին: Հիշեք, որ այն, ինչ հիմա կիմանաք, ձեզ ամենայն հավանականությամբ պետք կգա:

Օր օրի իրավիճակը դեպի լավը կփոխվի, հուլիսի երկրորդ կեսն էլ նոր հնարավորություններ կբացի: Ձեզ համար կարևոր հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:

Շրջապատողները սովորականից հաճախ կհետաքրքրվեն ձեզանով, ուշադիր կհետևեն այն ամենին, ինչ կանեք: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց հաճախ նման ուշադրությունն օգտակար կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուլիսի սկզբին զգույշ եղեք. այս հատվածում հեշտությամբ սխալներ կանեք: Հնարավոր է ընկնեք այն մարդու ազդեցության տակ, ով հոգում է միայն սեփական բարեկեցության մասին: Հատկապես կարևոր կլինի որոշումների ու արարքների հարցում ինքնուրույնությունը, երբ խոսք գնա կարիերայի մասին: Իրենց մասնագիտական հետաքրքրությունները պաշտպանելը հեշտ կլինի այն Այծեղջյուրների համար, ովքեր միշտ զգոն են ու հեշտ հաջողությունների և հաղթանակների վրա հույս չեն դնում:

Շաբաթվա կեսին պետք է անցնեք ընտանեկան գործերին: Մտերիմների համար կարևոր կլինի ձեր օգնությունն ու աջակցությունը: Ձեզ կհաջողվի հաղթահարել հին տարաձայնությունները, որոշ Այծեղջյուրներ կկարողանան հաշտվել հարազատների հետ, որոնց հետ վիճել էին: Այս շրջանում կարող եք խոշոր գնումներ պլանավորել:

Ամսվա վերջը նոր տպավորություններ, հաճելի անակնկալներ կբերի: Այս շրջանի իրադարձությունների շնորհիվ կհասկանաք, ինչի եք ուզում հասնել կյանքում ու ինչ է պետք անել դրա համար: Շուտով կհայտնվեն մարդիկ, ովքեր նույնը կուզենան: Ժամանակի հետ նրանք ձեր իսկական ընկերները կդառնան: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան պետք է անեք, այնպես որ՝ ձեզ հագեցած ու անհանգիստ ամիս է սպասվում: Պետք է հիշել ավելի վաղ սկսած գործերի մասին, բաց չթողնել նոր հնարավորությունները, ինչպես նաև ուղղել հին սխալները: Բացի այդ, շրջապատողները և առաջին հերթին մտերիմ մարդիկ հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների և աջակցության խնդրանքով, իսկ դուք կփորձեք չմերժել նրանց:

Խառնաշփոթից դժվարությամբ կխուսափեք, երբեմն անհասկասնալի կլինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Պլանները հաճախ կխախտվեն: Սկզբում դա կարող է ձեզ նյարդայնացնել, իսկ հետո կհասկանաք, թե ինչպես նոր պայմաններն օգտագործեք ձեր օգտին:

Ձեզ համար երբեմն դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը: Հատկապես դժվար կլինի այն Ջրհոսների համար, ովքեր ուժեղ ու հակասական հույզեր են հաղթահարում: Հնարավոր է անսովոր հարաբերությունների սկիզբ: Դրանք հազիվ թե երկար ձգվեն, բայց կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրումների ու հուզումների համար առիթներ հուլիսի սկզբին շատ կլինեն: Այդ իմաստով հատկապես առատաձեռն կլինի ամսվա առաջին կեսը, երբ անընդհատ ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա: Տարիքով Ձկներին օգնության կհասնի կենսափորձը: Իսկ նշանի երիտասարդ ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ում կարող են դիմել հուշման խնդրանքով. խորհուրդները չեն խանգարի:

Աշխատանք նույնպես շատ կլինի. ձեզ մե՛կ մի խնդիր կտան, մե՛կ ուրիշ: Ազատ ժամանակ քիչ կմնա, փոխարենը կսովորեք նորը, ինչն էլ շուտով պետք կգա ու կլրացնեք ձեր բյուջեն: Ամսվա երկրորդ կեսին շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կլինի:

Հուլիսի երկրորդ կեսին ամենահետաքրքիրը տեղի կունենա անձնական հարաբերություններում: Այստեղ չեն բացառվում մեծ փոփոխությունները, ընդ որում՝ դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ: Կգործեք այնպես, ինչպես սիրտն է հուշում՝ երբեմն մոռանալով առողջ բանականության մասին:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3578 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4