Հուլիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 959 | 21:00 | |
Հուլիսի 8-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 21:12-ից՝ Ձկների: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:23-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, էքստազի, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգուշությունը: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել՝ բարձրագույն մակարդակում՝ սեր, իսկ ցածրագույն մակարդակում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:23-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Փորձեք ձեզ կողքից դիտել, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք ձևավորել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|