ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1040 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 8-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 10:06-ից՝ Կշեռքի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 12:21-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություններ են արել ամպերի միջոցով. եթե երկինքը լրիվ պարզ է կամ ամբողջությամբ պատված է ամպերով, նշանակում է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Հնարավոր է գտնվեն կորած կամ գողացված իրերը: Մի պատմեք ձեր վատ երազները. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:21-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը, արկածներ ունենալը: Անբարենպաստ է գրքեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց լավը չէ ատամնաբույժին այցելելու համար:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել ձեր ներսում կուտակված կասկածները: Սա լավագույն օրն է ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում խորամանկել, վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Խուսափեք ալկոհոլից, խոզի մսից, սալից ու քաղցրեղենից: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1040 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4