Հուլիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1050 | 21:00 | |
Հուլիսի 5-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:57-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ տեղափոխեք լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր է տրամադրության անկում: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:57-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրներ լուծելը: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա լուրջ, հզոր օր է: Արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղնականաչը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևը, մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնել: Եթե հնարավոր է քիչ քնեք ու լույս տակ: |
|