Հուլիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1034 | 21:00 | |
Հուլիսի 3-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:52-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 19:52-ից, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է տան, տնտեսության համար իրեր պատրաստելու ու գնելու, սովորելու, խոհանոցում աշխատելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները կարող են վտանգավոր լինել, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, տան մաքրությամբ ու վերանորոգմամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր, թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ, որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահական անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն ջուրն անջատելը, ժամեր, շղթաներ, մանր-մունր իրեր կորցնելը, լամպի վառվելը, կրակի հանգչելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես իրական, այնպես էլ խորհրդանշական երազներ: |
|