Հուլիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1084 | 21:00 | |
Հուլիսի 3-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից 05:29-ը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Այսօր կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Խորհուրդ է տրվում հուզական հանգիստը, եղեք հոսքի մեջ: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խորհուրդ է տրվում չծանրաբեռնվել, ալկոհոլ չօգտագործել: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 05:29-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնական ու հոգևոր ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղաբույսերի թուրմ ու դեղեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գործարքներ կնքելը, ֆինանսական գործերով զբաղվելը, որսն ու ծառահատումը: Պատահաբար անձրևի տակ մնալը, ծիածան կամ կայծակ տեսնելն այսօր լավ նշաններ կլինեն: Վատ նշաններ կլինեն ջուրն անջատելն ու լամպի պայթելը: Օրվա գույներն են նարնջագույնն ու արծաթագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Այսօր հնարավոր են ինչպես իրական, այնպես էլ խորհրդանշական երազներ: |
|