Հուլիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 619 | 21:00 | |
Հուլիսի 3-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 15:27-ից՝ Ցուլի: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:50-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքով զբաղվելը, ուրիշներին սովորեցնելն ու փորձ փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելը կամ պարզապես գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապերը հաստատելը: Կարող եք շատ ուտել: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:50-ից, արժե պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում սիրախաղերը: Այսօր մարդու մոտ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, կաթ ու կաթնամթերք օգտագործեք: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Աշխատանքն այսօր ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ, կահավորմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ և որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ինքներդ ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի մարելը կամ բռնկվելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ՝ իրականին մոտ երազներ: |
|