ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 960 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 31-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 14:58-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:51-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել խորհուրդ չի տրվում: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս առավելագույնս զգույշ եղեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպատ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 18:51-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել սեփական անձին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր շատ խմեք:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշան կլինի նաև փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, խուսափեք մսից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 960 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2