Հուլիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 889 | 21:00 | |
Հուլիսի 30-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 23:07-ից՝ Ցուլի: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:07-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 23:07-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ողջ ծանր աշխատանքը մենակ անելն ու ուժասպառ լինելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել տխրությանը, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու փշուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|