ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1130 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 2-ի կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 05:23-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 04:33-ը, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, գնումներ անել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հոգ տարեք գլխի մասին, հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 04:33-ից 23:16-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Խուսափեք ձևական կապերից, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք նաև մութ տեղեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, զուսպ ու չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 23:16-ից 24:00-ն, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Այսօր կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Խորհուրդ է տրվում հուզական հանգիստը, եղեք հոսքի մեջ: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խորհուրդ է տրվում չծանրաբեռնվել, ալկոհոլ չօգտագործել: 



Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հանգիստ ու ներդաշնակ օր է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային բարիքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում վիճել, կաշվից կամ մորթուց իրեր կրել: Ներդաշնակ կլինեն վառ գույները, դեղինն ու կանաչը: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազներն աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1130 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5