Հուլիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1046 | 21:00 | |
Հուլիսի 29-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 10:24-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:13-ը, վատ նշաններին ուշադիր պետք է լինել, ամեն քայլը կշռադատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 16:13-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խուսափեք սոված մնալուց: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, կրթության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում երեխաներին ինչ-որ հարցում մերժել կամ ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: |
|