Հուլիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | 21:00 | |
Հուլիսի 29-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:57-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 22:57-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գիտության, ընթերցանության, գրագիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում ծխել (աղտոտել օդը), երեխաներին ինչ-որ բանում մերժել, ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: |
|