ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 609 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 27-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:38-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույքով պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 22:38-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների պասիվ օր է: Տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը, վատ մտքերի դեմ պայքարելը, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակելը, պատրանքներից ու ցածր բնազդներից հրաժարվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, պիտակավորելը: 


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավ կլինեն փայլուն գույները, շագանակագույնը, դեղինը: Վատ է կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք երազում: Այսօր լավ է ուրախ և առույգ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 609 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2