ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 765 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 26-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 06:29-ից՝ Ձկների:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:27-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանել: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, թռչուններ սպանելը, վիճելը, հայհոյելը, ագրեսիա դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 22:27-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույքով պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու և նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության, կախվածության զգացումը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը, խուսափեք խամրած գույներից, որոնք իրենց կձգեն բացասականը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, նոր բան կարող եք փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան կողմ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 765 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3