ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 814 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 24-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:54-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:54-ից, սկզբունքները պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Ուշադիր եղեք սննդակարգին, այսօր չի կարելի սոված մնալ, բայց շատակերությամբ զբաղվել էլ չի կարելի: Ուտելիքն ընտրելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, կերեք այն, ինչ ուզում եք: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ պայքարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, սեփական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք օրգանիզմի, արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 814 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2